Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Սուրճն ազդում է պտղի աճի վրա

Սուրճն  ազդում է պտղի աճի վրա
29.09.2013 | 13:56

Որքան հղի կինը կոֆեին է օգտագործում, այնքան փոքր քաշով երեխաներ են ծնվում: Այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները Նիդեռլանդներից, ովքեր ուսումնասիրության են ենթարկել 7,300 հղի կանանց դիետան: Գիտնականները հայտնաբերել են, որ այն կանայք, ովքեր վաղ հղիության ժամանակ օգտագործել են մինչև վեց բաժակ սուրճ, որպես կանոն, նրանցից ծնված երեխաները և քաշով և հասակով ավելի փոքր են եղել, քան այն նորածինները, որոնց մայրերը համեմատաբար քիչ են տարվել սուրճով: Այս կանանց թիվը շատ փոքր է` 7,300 մասնակիցների ընդամենը 3 տոկոսը: Բացի այդ, դանդաղում է սուրճի սիրահարների պտղի չափը, նրանց հասակը տարիքի համեմատ չափազանց պակաս է, քան պետք է լիներ հղիության տվյալ փուլում: Սակայն այս հետազոտությունը հիմնված է ոչ մեծ թվով երեխաների ուսումնասիրության վրա, և դրա ճշտությունը մինչև վերջ բացահայտված չէ: Այդուհանդերձ, գիտնականները պնդում են, որ հղիության սկզբնական շրջանում մեծ չափաբաժիններով կոֆեինի ընդունումը անժխտելիորեն ազդում է ոչ միայն պտղի աճի, այլև հղի կնոջ առողջության վրա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ